Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան |
Բարի երթ դեպի իմացության անսահման աշխարհ Հնչի'ր առաջին զանգ, երկա~ր, երկա~ր հնչի'ր, Կանչի'ր մանուկներին, կանչի'ր քո երգ կանչով, Կյանքի լույսն են նրանք.կանչի'ր, կանչի'ր: Աննկատ, վայրկյանի պես թռչում է ժամանակը՝ փաթաթելով իր հետ տարիների ժապավենը, որն այսօր ցույց է տալիս լուսավոր ու ժպտուն տարեթիվ... 1-ը սեպտեմբերի 2015 թվական... Ժամանակի անիվը անխռով խնամքով սահուն գլորվեց և բացվեցին դռները նոր ուսումնական տարվա առջև:Մասիսի N5 ավագ դպրոցում սեպտեմբերի 1-ը վերածվել էր իսկական տոնի : «Հնչի'ր առաջին զանգ» միջոցառումը սկսվեց պետական դրոշը բարձրացնելու արարողությամբ, որի բարձրացման պատիվը տրվեց դպրոցի գերազանցիկ աշակերտուհի Անուշ Գրիգորյանին: Այնուհետև գեղեցիկ ձևավորված հանդիսությունների սրահում ներկաները հոգեպես և մտովի պարող զույգի հետ միասին տեղափոխվեցին վալսի կախարդական աշխարհ, որտեղ միաձուլված ճախրում էին նրանց հոգին ու մարմինը: Սովորողներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Ա.Ազնավուրյանը և կոչ արեց սովորողներին որդեգրել գիտելիքները հարստացնելու վճռականությունը, քանի որ չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը. գիտելիքներով զինված մարդն անպարտելի է: Միջոցառման ավարտին հնչեց դպրոցական առաջին զանգը՝ ավետելով 2015-2016 ուսումնական տարին և կոչ արեց սովորողներին նոր ուսումնական տարին սկսել աշխատասիրությամբ և սիրով, նոր եռանդով ու ձեռքբերումներով: | |
Դիտումներ: 611 | Մեկնաբանություններ: 1 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | ||
| ||