Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Libres ensemble ( Ազատ միասին) ծրագիրն իր շուրջն է միավորում բոլոր ֆրանկոֆոն երկրների տվյալ ծրագրով վերապատրաստված ուսուցիչներին: Վերապատրաստողները զբաղվում են Libres ensemble-ի արժեքների տարածմամբ: Այդ ծրագրի շրջանակում Մասիսի հ.5 ավագ դպրոցում իրականացվեց ֆրանսերենով դասընթաց, որի նպատակն էր սովորողներին ծանոթացնել ծրագրի հետ, ինչն էլ կնպաստի ֆրանսերենի տարածմանն ու զարգացմանը: Դասընթացը հիմնված էր ոչ ավանդական մեթոդների կիրառման վրա: Ծրագրի շրջանակներում խոսվեց Libres ensemble-ի 3 հիմնական արժեքների՝ հարգանքի, ազատության և համերաշխության մասին: Ըստ այդ արժեքների, մասնակիցները բաժանվեցին 3 խմբի: Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց տվյալ արժեքը իր պատկերացմամբ՝ պաստառների և արձանների միջոցով: Դասընթացն իրականացվեց ավագ դպրոցի ուսուցչուհի Լուսինե Ենգոյանի և §Ազատ միասին¦ ծրագրի ավագ վերապատրաստող Մարգարիտա Խաչատրյանի կողմից:
|