Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան |
Յուրաքանչյուր ազգ ունի իր ազգային բնութագիրն ու ինքնատիպությունը: Եվ յուրաքանչյուրը պարտավոր է հարգելու , իհարկե նաև ընդունելու ազգային, քաղաքական, գաղափարական արժեքները, որոնք հանդիսանում են ազգ-օրգանիզմի հենաշարժիչ համակարգը: Ներկա սերունդը պետք է հասկանա, որ նախնիների ստեղծածը մերն է, և իրավունք չունենք անտարբերության մատնել հազարամյակների ժառանգությունը:Պետք է ճանաչենք և անխաթար պահենք մեր ազգային արժեքները, քանի որ դրանք են մեր պատմության վառ վկայությունը: Ազգը, որը չի գնահատում այդ արժեքները, նա չի կարող ապագա կերտել: Ազգային ավանդույթների պահպանման և փոխանցման հարցում ծնողների և դասղեկների ինքնատիպ նախաձեռնությամբ հանդես եկան Մասիսի հ.5 ավագ դպրոցի սաները` կազմակերպելով «Հայկական ազգային արժեքներ» խորագրով ցուցահանդես: Ներկայացված էին ձեռքի աշխատանքներ` կավից, փայտից, ապակուց, պլաստիկայից, բնական քարերից, թղթից, կաշվից և այլ յուրահատուկ նյութերից: Ցուցահանդեսի ժամանակ դասարանները իրենց սեղանների խորհուրդը ներկայացնելուց հետո հանդես եկան ազգային երգ ու պարով: Ներկաները հիացած էին աշխատանքներով և իրենց գովասանքն արտահայտեցին ներկայացված աշխատանքի համար: | |
Դիտումներ: 526 | Մեկնաբանություններ: 1 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | ||
| ||