Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան |
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ` ՈԳՈՒ ԴԱՍ
Հունվարի 31-ին Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցում տեղի ունեցավ հայրենասիրական դաս-միջոցառում նվիրված հայ պետական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին: Դաս-միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Առաքելյանը, որին ներկա էին Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը, Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանի մայրն ու բազմաթիվ այլ հյուրեր: Աշակերտները մեծ ոգևորությամբ ներկայացրին կենսագրական տվյալներ Գարեգին Նժդեհի կյանքից ու գործունեությունից` մեկ անգամ ևս կարևորելով Ազգային բանակի, մեր հերոսների ավանդն ու դերը հայոց պետականության կերտման գործում: Վերջում քաղաքապետը հայրենասիրության պահպանման համար շնորհակալագիր հանձնեց ուսուցչուհի Մ. Առաքելյանին:
| |
Դիտումներ: 383 | Մեկնաբանություններ: 2 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |
| |