2015 թվականի հեկտեմբերիի 5-ն էր, Մասիսի քաղաքի թիվ 5 ավագ դպրոցում պետք է ընտրեի աշակերտական խորհրդի նախագահին: Իրադարձությունը երկար սպասված էր, և աշակերտները պատրաստվում էին խանդավառությամբ: Շուրջբոլոը տիրում էր ջերմ, բայց միևնույն ժամանակ հուզական մթնոլորտ: Հանձնախմբի անդամներից յուրաքանչյուրը փութկոտությամբ նախապատրաստում էր իրեն հանձնարարված աշխատանքը: Ոգևորությունը գնալով մեծանում էր, քանի որ մոտենում էր ընտրական մեկնարկի ժամը: Դիտորդները իրենց տեղերում են, վստահված անձիք պատրասակամությամբ սպասում են, արդեն ժամանել են մյուս դպրոցների ներկայացուցիչները, մնում է ընդամենը 4 րոպե և իրականություն կդառնա ավագ դպրոցի անմոռանալի, մանրակրկիտ և ջանասեր աշխատանք պահանջող իրադարձությունը:
Ժամը 10-ն է, ընտրությունները սկսվեցին: Ըստ կարգի, սկզբում իրենց նախընտրած թեկնածուին են քվեարկում ընտրական խորհրդի անդամները: Քարտուղարն արձանագրում է ընտրությունների ողջ ընթացքը: Մթնոլորը համեմատաբար հանգստ է: Մոտենում է առաջին ընտրողը, ընտրասենյակում իրավիճակը գնալով աշխուժանում է: Քվեարկության ընթացքում ժամանում են ներկայացուցիչներ տարբեր կազմակերպություններից: Քվեարկությունը ավարտված է:
Մեկնարկում է քվեաթերթիկների բացման և հաշվարկամ գործընթացը: Վերջապես հայտնի է դառնում հաղթողի անունը: Դպրոցական դահլիճում հանդիսավոր կերպով հայտարարվում է հաղթողի անունը՝ Մանուկյան Մանուկ:
Բոլորը մեծ ոգևորվածությամբ ծափահարեցին և շնորհավորեցին հաղթողին:
|