| Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան |
Մասիսի N5 ավագ դպրոց
Մասիսի N5 ավագ դպրոցում անցկացվեց համագործակցային դաս –հանդիպում Մասիս քաղաքի կենտրոնական հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, բժիշկ Մ.Ենգիբարյանի հետ: Դասի թեման էր «Վերարտադրական առողջություն»: Բժիշկ Մ.Ենգիբարյանը զրույց-դասախոսության միջոցով ներկայացրեց սեռավարակների տարածման ուղիները, դրանց ախտանիշները և հետևանքները: Զրույցի ընթացքում նա սիրով պատասխանեց սովորողներին հետաքրքրող հարցերին: Դասը հագեցած էր և ուսուցողական:
| |
| Դիտումներ: 670 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
