Ասում են` այն ազգը, որը չի ուզում մեռնել, հնարավոր չէ սպանել նրան: Դու այդ ազգի ժառանգն ես. վկան է պատմությունը: Ու թվում է` արդեն այսօր` մերօրյա ժամանակներում, պետք է թուլանար ազգի ոգին պատմության դժնդակ ոլորաններում մաքառելիս, ու խոնարհեր գլուխը` իբրև ուժասպառ մաքառող, իբրև մայրամուտ ապրող վիրավոր զինվոր: Բայց թվում էր միայն, ազգի արևը կարող է թեքվել, բայց երբե’ք մայր չմտնել: Ազգը չի’ ծերանում մաքառման ճամապարհին:
Օրհնություն մեր օրերի ազատագրական պայքարի ճանապարհին զոհված հայորդիներին, որոնք նախընտրեցին ազատ մեռնել, քան ստրուկ ապրել։ Նրանք անմահացան «իմացյալ մահով»։ Մեր սրտագին աղոթքն է, որ բարին Աստված քաղցրությամբ ընդունի նրանց արդար հոգիները հավերժական կյանքի բարձունքներում և զորավիգ մնա մեր ազգի բոլոր քաջարի զավակներին, որպեսզի նրանք հավատարիմ իրենց զոհված եղբայրների ուխտին, շարունակեն ազատության սրբազան պայքարը՝ իրականացում հայրենանվեր իդեալների։«Մասիսից Արցախ» այս խորագիրն էր կրում 2016թ ապրիլի 18-ի միջոցառումը, որը տեղի ունեցավ քաղաքի կենտրոնական հրապարակում:Սովորողները մեկ մարդու նման, ցուցապաստառներով, Արցախի և Հայաստանի պետական դրոշներով մասնակցեցին երթին:
|