Մայրենիի օր
Փետրվարի 21-ը` Մայրենի լեզվի միջազգային օրն է: Հայոց լեզվի արժևորմանն էր նվիրված Մասիսի հ.5 ավագ դպրոցում կազմակերպած միջոցառումը: Հնչեցին երգեր և ասույթներ մաքուր հայերենով, որն ուղեկցվում էր հոգեզմայլ երաժշտությամբ :
Միջոցառման նպատակն էր, որ հայոց լեզուն գիտակցվի որպես ազգային բարձրագույն արժեք, որ սովորողները էլ ավելի սիրեն և արժևորեն, լավ սովորեն, ճիշտ խոսեն, անաղարտ պահեն մեր ոսկեղենիկ ու քաղցրաբար հայոց լեզուն:
Հայոց լեզվի ուսուցչուհիներ Դ.Առաքելյանը և Ա.Ջանինյանը շեշտեցին, որ հայոց լեզուն ամենօրյա հոգածության կարիք է զգում, որ չպետք է հանդուրժենք որևէ կամայական վերաբերմունք և ոտնձգություն մեր հրաշալի լեզվի նկատմամբ: Որոշվեց, որ միջոցառումը դառնա ավանդական և դպրոցում ամեն տարի փետրվարի 21-ը նշվի որպես Մայրենիի օր:
|