2018թ. ապրիլի 3-ին 10-րդ բնագիտական դասարանն այցելել էր Սարդարապատի հերոսամարտիհուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարան: Սովորողներն իմացան, որ թանգարանի կառուցման հիմնական նպատակը մայիսյան ճակատամարտին վերաբերող բոլոր նյութերի պահպանումն էր: Կենտրոնական ցուցասրահը նվիրված է հենց այդ իրադարձություններին, ինչպես նաև Հայաստանի առաջին հանրապետության ստեղծմանը: Թանգարանում ներկայացված են նաև Հայաստանի տարբեր դարաշրջաններից պահպանված նյութական մշակույթի առարկաներ` բրոնզե դարի գործիքներից մինչև ազգային տարազներ և XX-րդ դարի գորգեր: Այս ամենը թույլ է տալիս պատկերացում կազմել տարբեր դարաշրջաններում արհեստի զարգացման, հայկական ապրելակերպի յուրահատկությունների մասին: Այցը ճանաչողական էր և բովանդակալից:
|