Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան |
Մեծ եղեռնից և պատերազմից դեռ լիովին ուշքի չեկած` հայությունը 1918թ. գարնան վճռական օրերին կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել և Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկել արևելահայությանը: Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը Էքսկուրսիան այն մասին էր, թե ինչպես Մայիսյան հերոսամարտում հայերը ջախջախիչ հակահարվածով թուրք բռնակալներին ետ շպրտեցին մեր երկրի արևելյան հատվածից և հերոսացան՝ հայոց պատմության մեջ ևս մեկ փառավոր էջ ավելացնելով: Համաձայն բրիտանացի պատմաբան Քրիստոֆեր Ուոլկերի, եթե հայերը պարտվեին Սարդարապատի ճակատամարտում, ապա ամենայն հավանականությամբ Հայաստան անունը կհիշվեր որպես պատմական աշխարհագրական անվանում և ուրիշ ոչինչ: Բացի պատմական էքսկուրսից, 10-րդ հումանիտար հոսքի սովորողները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան նաև համալիրի ճարտարապետական լուծումներին
| |
Դիտումներ: 337 | Մեկնաբանություններ: 1 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | ||
| ||