Հոկտեմբերի 20-ին, Մասիս քաղաքը հյուրընկալեց շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկնոջը՝ ՖԻԴԵ-ի կանանց միաջազգային վարպետ Արիանա Կաոլի- Արոնյանին: Պատվավոր հյուրին քաղաքն ընդունեց ավանդական աղ ու հացով և հայկական երգ ու պարով: Միջոցառումն իր շուրջն էր հավաքել շախմատի սիրահարներին, որոնց թվում էր նաև ավագ դպրոցի սան` Դավիթ Վարդանյանը: Միջազգային վարպետի հետ սեանս-խաղին շախմատիստները խաղում էին շատ հուզված՝ շտապելով ցույց տալ ստացած գիտելիքներն ու կարողությունները: |