Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան |
Նոյեմբերի 10-ին տոնական տրամադրությամբ և մեծ ոգևորությամբ Մասիսի N5 ավագ դպրոցը մասնակցեց հարազատ քաղաքի տոնին: Քաղաքի հրապարակում տեղակայված տաղավարներից մեկն էլ իր հայկական ավանդական կերակուրներով ու քաղցրավենիքներով զարդարել էր ավագ դպրոցի հյուրասեր աշխատակազմն ու սովորողները, ովքեր գեղեցիկ բարեմաղթանքներով և հյուրասիրությամբ շնորհավորեցին քաղաքապետ` Դ.Համբարձումյանին` նշելով, որ նրա շնորհիվ ավելի գունառատ ու հագեցած է դառնում քաղաքի առօրյան՝ համալրելով անցյալում անհավանական թվացող, բայց այսօր արդեն իրականություն դարձած նախաձեռնություններն ու մտահաղացումները: Այս տոնը ոչ միայն Մասիսի կուտակած ջերմությունը մեր համաքաղաքացիներին ու հյուրերին փոխանցելու հնարավորություն է, այլ նաև հավաստումն է այն կամքի, որ ամեն ինչ արվել և արվելու է քաղաքի լուսավոր ապագան երաշխավորելու համար:
| |
Դիտումներ: 406 | Մեկնաբանություններ: 1 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | ||
| ||