Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանի նախաձեռնությամբ Մասիս քաղաքի և հարակից համայնքների հետ համատեղ նշվեց սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Տոնը մեկնարկեց խաչերթով, որին հաջորդեց համերգային ծրագիրը: Խաչերթին իր ակտիվ մասնակցությունն ունեցան նաև Մասիսի հ.5 ավագ դպրոցի սովորողներն ու ուսուցչական կոլեկտիվը: Խաչերթի մասնակիցներին ուղեկցում էր Սուրբ Սարգսին խորհրդանշող ձիավորը, ով վերջում աղի բլիթներ բաժանեց ներկա բոլոր երիտասարդներին և ավետեց սիրո մաքրագործող ուժը:
|