Շրջանավարտները վերջին անգամ դպրոցական բեմ բարձրացան՝ քաջ գիտակցելով, որ այսուհետ մտնում են կյանքի նոր փուլ, որը որքան հետաքրքիր, նույնքան էլ բարդ է ու պատասխանատու: Շրջանավարտներն իհարկե ուրախ էին ու հուզված, որ ավարտում են դպրոցական կյանքի առաջին փուլը: Չէ՞ որ առջևում՝ դեպի ավագ դպրոց տանող, հետաքրքիր իրադարձություններով ու փորձություններով լի նոր շրջանն է, բայց միևնույն ժամանակ տխուր էին, որ հրաժեշտ են տալիս տարիների ընթացքում արդեն հարազատ ու սիրելի դարձած դպրոցին ու ուսուցիչներին: Կրթօջախում ստացած գիտելիքներով, հույսերով ու երազանքներով լցված դպրոցականները երախտիքի ու հրաժեշտի խոսքեր հղեցին իրենց ուսուցիչներին, հուզիչ երգերի, բանաստեղծությունների, միջոցով շնորհակալություն հայտնեցին իրենց կրթելու ու դաստիարակելու և այսօր արդեն նոր կյանքի շեմին հասցնելու համար:
|