Գլխավոր էջ » Հոդվածներ » Ն.Զ.Պ |
Աշակերտ, ոստիկան, զինվոր` հայրենիքի նվիրյալ
Ոստիկանություն-հասարակություն կապի և ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման հանգուցային ուղղություններից մեկն էլ անչափահասների հետ տարվող աշխատանքն է: Խոսքը պարզապես անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման, դժվար դաստիարակվող դեռահասների հետ աշխատելու մասին չէ: Խնդիրն ավելի խոր ու ընդգրկուն է: Այսօրվա դեռահասը վաղվա քաղաքացին է և որպեսզի գալիք ոստիկանության ու քաղաքացու հանդիպումը առանց նստվածքների ու կարծրատիպերի կայանա, աշխատանքն այսօ՛ր պիտի արվի և արվում է: Եվ դրա օրինակն է հոկտեմբերի 16-ին Մասիսի N5 ավագ դպրոցում անցկացված հանդիպումը` «Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ» խորագրով, որն ուղղված էր ոստիկան-բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը:
| |
Դիտումներ: 1065 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |