Դեկտեմբերի 8-ին ,12-րդ հումանիտար դասարանի հետ, ռազմագիտության ուսուցիչ՝ Ց. Հովհաննիսյանի և կենսաբանության ուսուցչուհի՝ Զ.Գրիգորյանի մասնակցությամբ կազմակերպվեց ինտեգրված դաս «Առաջին օգնությունը հենաշարժիչ համակարգի վնասվածքների դեպքում» թեմայով: Կենսաբանության ուսուցչի տեսական բացատրություններից հետո, աշակերտների ակտիվ մասնակցությամբ, ռազմագիտության ուսուցիչ մայոռ՝ Ց. Հովհաննիսյանը ցուցադրեց առաջին օգնության գործնական միջոցառումը: |