23.11.2016թ.
12 ընդհանուր հոսքը դասղեկի ժամին տեսասահիկների և տեսանյութերի միջոցով անդրադարձավ «Ծխախոտի վնասակար ազդեցությունը օրգանիզմի վրա» թեմային։ Չնայած մեծ թվով մարդիկ գիտեն ծխելու վնասակար լինելու մասին, բայց քչերն են գիտակցում նրա պոտենցիալ վտանգավորությունը:Ծխախոտը վնաս է հասցնում գրեթե բոլոր օրգաններին և օրգան համակարգերին: Ծխող մարդկանց մոտ ի համեմատ չծխողների, մի քանի անգամ ավելի հաճախ են հանդիպում քաղծկեղային հիվանդությունները: Ծխողների մոտ թոքի քաղծկեղից մահանալու ռիսկը մոտ 22 անգամ ավելի բարձր է , քան չծխող անձանց մոտ։ Ծխելը ոչ միային սարսափելի է ծխողի առողջության համար, այլ նաև շրջապատի համար:Ուստի կարելի է ասել, որ այն ոչ թե ինդիվիդուալ "հիվանդություն" է, այլ սոցիալական: