Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան |
Նյութերը ենթաբաժնում: 97 Ցուցադրված նյութերը: 71-80 |
Էջեր: « 1 2 ... 6 7 8 9 10 » |
Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
Դասարանը բաժանված էր 4 խմբի: I խումբը ներկայացրեց, թե ինչ է թմրամոլությունը: II խումբը ներկայացրեց թմրամոլության զոհերին: III խումբը ներկայացրեց, թե ինչպես պաշտպանվել թմրամոլության զոհ դառնալուց: IV խումբը ներկայացրեց, թե ինչ եզրահանգման հանգան: Դասը շատ հետաքրքիր էր և ուսուցողական: Ներկա էր նաև ԱԳԲ դպրոցի ավագ տեսուչ Վ.Սիմոնյանը: |
3.03.2016թ Մասիսի N5 ավագ դպրոցի սովորողները անակնկալ էին պատրաստել հաշմանդամ երեխաների համար: Նրանք հագուստներ և խաղալիքներ նվիրեցին այդ երեխաներին` փորձելով փոքր-ինչ թեթևացնել նրանց մտորումները: Ծնողները շնորհակալություն հայտնեցինբ դպրոցին, որ իրենց երեխաները գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում: Ներկա էր ԱԳԲ դպր. ավագ տեսուչ, կապիտան Վ.Սիմոնյանը: |
Հանդիպում «Մասիս» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ` սովորողներին տեղեկացնելու CV- լրացման կարգի մասին: |
Փետրվաի 7-ին, Արարատյան Հայրապետական Թեմում կազմակերպված Բուն Բարեկենդանի տոնակատարությանը իրենց ակտիվ մասնակցությամբ հանդես եկան Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու « Գեղարդ» երիտասարդաց միության անդամները` Տ. Արարատ քահանա Օրդոյանի ղեկավարությամբ:
|
Ինչպես գիտեք հունվարի 28-ը հայոց բանակի տոնն է, իսկ փետրվարի 4-ը եկեղեցական օրացույցում նշվում է որպես Վարդանանց տոնը: Յուրաքանչյուր հայորդու պարտքն է մշտապես պահպանել, հիշել և սերունդներին որպես ժառանգություն փոխանցել մեր ազգային պատմության նվիրական ու փառապանծ էջերը՝ պատգամելով սրբությամբ պահպանել ու տոնախմբությամբ տոնել այն բոլոր օրերը, որոնք շրջադարձային դարձան մեր ազգի համար: Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում, տեղի ունեցավ միջոցառում՝ «Ավարայրից Արցախ. շնորհավոր տոնդ հա´յ զինվոր» խորագրով: |
15.02.2016թ Մասիս քաղաքի N5 ավագ դպրոցի XI բնագիտական հոսքում տեղի ունեցավ դաս-միջոցառում «Թմրամոլությունը չարիք է» խորագրով: Սովորողները նկարների և տեսասահիկների միջոցով ներկայացրեցին թմրամոլության վնասները և ծնող պատճառները: Դաս-միջոցառմանը մասնակցում էին ՄԿԱ-ի գծով տնօրենի տեղակալ Ց.Ստեփանյանը, ԱԳԲ դպրոցական ավագ տեսուչ, կապիտան Վ.Սիմոնյանը: Վերջինս իր խոսքում ներկայացրեց անչափահասներին մեծ վնաս հասցնող այդ չարիքի մասին: |
10.09.2015թ Մասիսի N5 ավագ դպրոցում Ց.Հովհաննիսյանը կազմակերպել էր բաց դաս՝ նվիրված <<Արցախյան ազատամարտին>>:Դասին իր ակտիվ մասնակցությունն ցուցաբերեց նաև ԱԳԲ ավագ տեսուչ Վ.Սիմոնյանը: Դասին հրավիրված էին Արցախյան ազատամարտի մասնակից <<Զորավար Անդրանիկի >> անվան Մասիսի ջոկատի և ԵԿՄ անդամ ազատամարտիկներ: Դասը հայրենասիրական բնույթ էր կրում: Սովորողները հնչեցրին բազմաթիվ հարցեր հերոսամարտի հետ կապված և ստացան հստակ պատասխաններ: |
25.02.2016թ Մասիսի N5 ավագ դպրոցի 10 սովորողները զինղեկ Հ.Հովահննիսյանի և ԱԳԲ դպր. ավագ տեսուչ, կապիտան Վ.Սիմոնյանի ղեկավարությամբ Անդրանիկ Օզանյանի ծննդյան տարելիցի կապակցությամբ այցելեցին Անդրանիկ Օզանյանի հուշահամալիր`«Եռաբլուր»` մասնակցելու գեղեցիկ միջոցառմանը: Ցերեկույթը հայրենասիրական դաստիարակչական բնույթի էր: |
19.02.2016թ 11 հումանիտար հոսքը պատրաստել էր գեղեցիկ միջոցառում ` դասղեկ Ա.Ջանինյանի ղեկավարությամբ: Միջոցառումը մի փոքրիկ տղայի մասին էր, ով երազել էր ձեռք բերել «Երեք հրացանակիրներ» գիրքը ու փորձել գնել այն: Սակայն գրքավաճառը լուրջ չէր ընդունել փոքրիկ տղային և գիրքն վաճառել էր շարքում կանգնած մեկ ուրիշին: Տղան փորձեց դատարանի միջոցով վերականգնել արդարությունը: Դատարանն ճիշտ վճիռ կայացրեց, որի արդյունքում գիրքն նվիրվեց տղային, իսկ գրքավաճառն հեռացվեց աշխատանքից: |
Գիրք նվիրելու օր 19.02.2016թ Մասիսի N5 ավագ դպրոցի գրադարանավարուհին կազմակերպել էր միջոցառում ` «Վիկտորինա » խորագրով: Դպրոցի յուրքանչյուր դասարանից ընտրված էին այն սովորողները, որոնք բոլորից շատն էին կարդարցել գրքեր: Մրցույթն շատ հետաքրքիր էր կազմակերպված, ուսուցողական էր: Հաղթող ճանաչվեցին 2 դասարաններ, որոնք էլ արժանացան մրցանակների: |