Գլխավոր էջ » Հոդվածներ

Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 227
Ցուցադրված նյութերը: 31-45
Էջեր: « 1 2 3 4 5 ... 15 16 »

Մասիսի հ.5 ավագ դպրոցի համակարգչային  դասարանում անցկացվեց  կենսաբանության համակցված  դաս §Հարմարվածության  առաջացումը: Տեսակի չափանիշները¦  թեմայով :Դասին մասնակցում էին Մասիսի Մեսրոպ Մաշտոցի անվան  հիմնական դպրոցի 9-րդ դասարան ի (Ռ.Դավթյան) և հ.5 ավագ դպրոցի 11-րդ  (Զ.Գրիգորյան)  դասարանի  կենսաքիմա խորացված հոսքի սովորողները:Օգտագործելով ավագ դպրոցի տեխնիկան հնարավորությունները , ուսուցիչները  տեսանյութերի ցուցադրման  միջոցով ամփոփեցին նախորդ թեման  և ինտերակտիվ ուսուցման  տեխնոլոգիաների կիրառման միջոցով ներկայացրին նորը: Սովորողները ակտիվ մասնակցեցին դասի և°  տեսական և° գործնական փուլերին:

 

 

 

 

Կենսաբանություն | Դիտումներ: 427 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 27.02.2018 | Մեկնաբանություններ (2)

  Փետրվարի 21-ը` Մայրենի լեզվի միջազգային օրն է: Հայոց լեզվի արժևորմանն էր նվիրված Մասիսի հ.5 ավագ դպրոցում կազմակերպած միջոցառումը: Հնչեցին երգեր և ասույթներ մաքուր հայերենով, որն ուղեկցվում էր հոգեզմայլ երաժշտությամբ :
Միջոցառման նպատակն էր, որ հայոց լեզուն գիտակցվի որպես ազգային բարձրագույն արժեք, որ սովորողները էլ ավելի սիրեն և արժևորեն, լավ սովորեն, ճիշտ խոսեն, անաղարտ պահեն մեր ոսկեղենիկ ու քաղցրաբար հայոց լեզուն: 



 

Մեր առօրյան | Դիտումներ: 364 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 26.02.2018 | Մեկնաբանություններ (1)

  21.02.18թ. «Ֆիզկուլտուրա» առարկայի դասաժամին 10-րդ բնագիտական հոսքի սովորողների ֆուտբոլային խաղին մասնակցեց նաև դպրոցի ԱԳԲ ավագ տեսուչ, մայոր` Վ.Սիմոնյանը:Կարևորելով ֆիզիկական կուլտուրայի դերն ու նշանակությունը սովորողների կյանքում, կոչ արվեց, որ սովորողները վարեն ակտիվ մարզական կյանք և ունենան առողջ կենսակերպ:

Մեր առօրյան | Դիտումներ: 324 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 22.02.2018 | Մեկնաբանություններ (1)

  Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է և արդեն մի քանի տարի է`  նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Դպրոցում գործող ԱԽ-ն` Ց.Ստեփանյանի ղեկավարությամբ,  շնորհավորական խոսքով հանդես եկան գրադարանում,որից հետո տեղի ունեցավ Նար-Դոսի §Ես և նա¦ վիպակի քննարկումը: 

Աշակերտական խորհուրդ | Դիտումներ: 403 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 21.02.2018 | Մեկնաբանություններ (1)

Գնումներ | Դիտումներ: 433 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 20.02.2018 | Մեկնաբանություններ (1)

 Փետրվարի 16-ին տեղի ունեցավ հանդիպում Մասիսի  հ. 5 ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորողների  հետ՝ §Մեծ պահքը հոգու նորոգման շրջան¦ թեմայով:

 

Մեր առօրյան | Դիտումներ: 421 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 19.02.2018 | Մեկնաբանություններ (1)

 

Прекрасная экскурсия с моими чудесными учениками 11 класса...мы провели замечательный день!!!!

 

Русский язык | Դիտումներ: 387 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 19.02.2018 | Մեկնաբանություններ (3)

 

Հունվարի 31-ին Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցում տեղի ունեցավ հայրենասիրական դաս-միջոցառում նվիրված հայ պետական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին: Դաս-միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Առաքելյանը, որին ներկա էին Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը, Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանի մայրն ու բազմաթիվ այլ հյուրեր

 

Մեր առօրյան | Դիտումներ: 353 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 07.02.2018 | Մեկնաբանություններ (2)

 

Հայ զինվոր

Մասիսի հ.5 ավագ դպրոցի Xհ1 դասարանում  հունվարի 22-ին  դասղեկի հերթական ժամ էր, որը նվիրված էր բանակի ծննդյան  օրվան:Սովորողները  դաս-միջոցառումը  վերնագրել էին §Հայ զինվոր¦: Միջոցառման ընթացքում  սովորողները ներկայացրին Մոնթե  Մելքոնյանի և Վազգեն Սարգսյանի անցած ռազմական  ուղին: Մասնակիցները լսեցին Ք.Պեպելյանի §Հայ զինվոր¦, Սևակ Ամրոյանի §Կռիվ ենք գնում ախպերս ու ես¦ երգերը: Միջոցառումը ավարտվեց §Հայ զինվոր տեսաֆիլմով¦:Միջոցառմանը ներկա էին  ՄԿԱ գծով տնօրենի  տեղակալ Ց.Ստեփանյանը, ավագ տեսուչ Վ.Սիմոնյանը, ուսուցիչներ, սովորողներ, ռազմագիտության ուսուցիչ` Ց.Հովհաննիսյանը: Սովորող Մերի Խաչատրյանը ռազմագիտության կաբինետին  նվիրեց իր ձեռքով նկարած Մոնթե Մելքոնյանի դիմանկարը:Սակայն անակնկալն այդքանով  չեզրափակվեց. դպրոցի սովորողները պատրաստել էին նաև գեղեցիկ բացիկներ`§ Մենք քո կողքին ենք, զինվո°ր¦  խորագրով և ուղարկել զորամաս` բանակում ծառայող դպրոցի շրջանավարտներին:

 

 

Մեր առօրյան | Դիտումներ: 330 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 29.01.2018 | Մեկնաբանություններ (1)

  

Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանի նախաձեռնությամբ Մասիս քաղաքի և հարակից համայնքների հետ համատեղ նշվեց սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Տոնը մեկնարկեց խաչերթով, որին հաջորդեց համերգային ծրագիրը: Խաչերթին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև Մասիսի հ.5 ավագ դպրոցի սովորողներն ու ուսուցչական կոլեկտիվը: Խաչերթի մասնակիցներին ուղեկցում էր Սուրբ Սարգսին խորհրդանշող ձիավորը, ով վերջում աղի բլիթներ բաժանեց ներկա բոլոր երիտասարդներին և ավետեց սիրո մաքրագործող ուժը:

 

Մեր առօրյան | Դիտումներ: 297 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 29.01.2018 | Մեկնաբանություններ (1)

2018թ.-ի հունվարի  16-ին Xհ1 դասարանում տեղի ունեցավ ծնողական ընդհանուր ժողով:

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ`

1.Առաջին կիսամյակի  արդյունքների ամփոփում

2.Ընթացիկ հարցեր

 

ՈՐՈՇԵՑԻՆ

1.Ծնողները հաճախ լինեն դպրոցում  և ուշսդրության կենտրոնում պահեն ցածր առաջադիմություն ունեցող սովորողներին:

2.Ծնողների օգնությամբ  կազմակերպել սովորողների զարգացմանը նպաստող էքսկուրսիաներ:

3.Ուշադրության  կենտրոնում պահել հաճախակի բացակայող, դասերից  չարամտորեն  խուսափող սովորողներին:

Մեր առօրյան | Դիտումներ: 418 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 26.01.2018 | Մեկնաբանություններ (1)

Գնումներ | Դիտումներ: 494 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 17.01.2018 | Մեկնաբանություններ (1)

Գնումներ | Դիտումներ: 442 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 17.01.2018 | Մեկնաբանություններ (1)

   

Մասիսի հ.5 ավագ դպրոցում շարունակում է գերիշխել ամանորյա տոնական տրամադրությունը: Ընթացիկ տարին հրաժեշտ տալու և գալիք տարին նորովի դիմավորելու ակնկալիքով 28.12.2017թ ԱԽ-ի նախաձեռնությամբ կայացավ արդեն ավանդույթ դարձած «Ամանորյա դիմականադես»-ը:

Ռիթմիկ պարեր, խաղեր, անակնկալներ, նվերներ, շնորհակալագրեր՝ ավագ դպրոցի այն սովորողներին, ովքեր կառույցի ներսում ծավալել են ակտիվ գործունեություն և ունեցել մեծ ավանդ: Տոնական ուրախ տրամադրությամբ էլ ավագ դպրոցը հրազեշտ տվեց 2017 թվականին:

 

Մեր առօրյան | Դիտումներ: 308 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 08.01.2018 | Մեկնաբանություններ (1)

1-15 16-30 31-45 46-60 61-75 ... 211-225 226-227