Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան |
Նյութերը ենթաբաժնում: 97 Ցուցադրված նյութերը: 21-30 |
Էջեր: « 1 2 3 4 5 ... 9 10 » |
Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
Հունվարի 31-ին Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցում տեղի ունեցավ հայրենասիրական դաս-միջոցառում նվիրված հայ պետական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին: Դաս-միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Առաքելյանը, որին ներկա էին Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը, Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանի մայրն ու բազմաթիվ այլ հյուրեր:
|
Հայ զինվոր Մասիսի հ.5 ավագ դպրոցի Xհ1 դասարանում հունվարի 22-ին դասղեկի հերթական ժամ էր, որը նվիրված էր բանակի ծննդյան օրվան:Սովորողները դաս-միջոցառումը վերնագրել էին §Հայ զինվոր¦: Միջոցառման ընթացքում սովորողները ներկայացրին Մոնթե Մելքոնյանի և Վազգեն Սարգսյանի անցած ռազմական ուղին: Մասնակիցները լսեցին Ք.Պեպելյանի §Հայ զինվոր¦, Սևակ Ամրոյանի §Կռիվ ենք գնում ախպերս ու ես¦ երգերը: Միջոցառումը ավարտվեց §Հայ զինվոր տեսաֆիլմով¦:Միջոցառմանը ներկա էին ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ց.Ստեփանյանը, ավագ տեսուչ Վ.Սիմոնյանը, ուսուցիչներ, սովորողներ, ռազմագիտության ուսուցիչ` Ց.Հովհաննիսյանը: Սովորող Մերի Խաչատրյանը ռազմագիտության կաբինետին նվիրեց իր ձեռքով նկարած Մոնթե Մելքոնյանի դիմանկարը:Սակայն անակնկալն այդքանով չեզրափակվեց. դպրոցի սովորողները պատրաստել էին նաև գեղեցիկ բացիկներ`§ Մենք քո կողքին ենք, զինվո°ր¦ խորագրով և ուղարկել զորամաս` բանակում ծառայող դպրոցի շրջանավարտներին:
|
Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանի նախաձեռնությամբ Մասիս քաղաքի և հարակից համայնքների հետ համատեղ նշվեց սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Տոնը մեկնարկեց խաչերթով, որին հաջորդեց համերգային ծրագիրը: Խաչերթին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև Մասիսի հ.5 ավագ դպրոցի սովորողներն ու ուսուցչական կոլեկտիվը: Խաչերթի մասնակիցներին ուղեկցում էր Սուրբ Սարգսին խորհրդանշող ձիավորը, ով վերջում աղի բլիթներ բաժանեց ներկա բոլոր երիտասարդներին և ավետեց սիրո մաքրագործող ուժը:
|
2018թ.-ի հունվարի 16-ին Xհ1 դասարանում տեղի ունեցավ ծնողական ընդհանուր ժողով: ՕՐԱԿԱՐԳՈՒՄ` 1.Առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում 2.Ընթացիկ հարցեր
ՈՐՈՇԵՑԻՆ 1.Ծնողները հաճախ լինեն դպրոցում և ուշսդրության կենտրոնում պահեն ցածր առաջադիմություն ունեցող սովորողներին: 2.Ծնողների օգնությամբ կազմակերպել սովորողների զարգացմանը նպաստող էքսկուրսիաներ: 3.Ուշադրության կենտրոնում պահել հաճախակի բացակայող, դասերից չարամտորեն խուսափող սովորողներին: |
Մասիսի հ.5 ավագ դպրոցում շարունակում է գերիշխել ամանորյա տոնական տրամադրությունը: Ընթացիկ տարին հրաժեշտ տալու և գալիք տարին նորովի դիմավորելու ակնկալիքով 28.12.2017թ ԱԽ-ի նախաձեռնությամբ կայացավ արդեն ավանդույթ դարձած «Ամանորյա դիմականադես»-ը: Ռիթմիկ պարեր, խաղեր, անակնկալներ, նվերներ, շնորհակալագրեր՝ ավագ դպրոցի այն սովորողներին, ովքեր կառույցի ներսում ծավալել են ակտիվ գործունեություն և ունեցել մեծ ավանդ: Տոնական ուրախ տրամադրությամբ էլ ավագ դպրոցը հրազեշտ տվեց 2017 թվականին:
|
1988թիվ՝ դեկտեմբերի յոթ, |
ՀՀ պաշտպանության նախարարի թույլտվությամբ Մասիսի հ.5 ավագ դպրոցում տեղադրվեց «Մենամարտ» վարժասարք: Տեղադրմանը և այդ սենյակի բացման պատիվը տրված էր Մասիսի քաղաքապետ Դ.Համբարձոււմյանին և դպրոցի տնօրեն Ա.Ազնավուրյանին:Արարողությանը ելույթվ հանդես եկավ գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը:Մասնակցում էին նաև պահեստի գնդապետ Գնել Մանուկյանը, զինկոմի ժ/պ Սարգիս Բալայանը, տարածաշրջանի զինղեկները , ավագ դպրոցի սովորողները: |
Նոյեմբերի 10-ին տոնական տրամադրությամբ և մեծ ոգևորությամբ Մասիսի N5 ավագ դպրոցը մասնակցեց հարազատ քաղաքի տոնին: Քաղաքի հրապարակում տեղակայված տաղավարներից մեկն էլ իր հայկական ավանդական կերակուրներով ու քաղցրավենիքներով զարդարել էր ավագ դպրոցի հյուրասեր աշխատակազմն ու սովորողները, ովքեր գեղեցիկ բարեմաղթանքներով և հյուրասիրությամբ շնորհավորեցին քաղաքապետ` Դ.Համբարձումյանին` նշելով, որ նրա շնորհիվ ավելի գունառատ ու հագեցած է դառնում քաղաքի առօրյան՝ համալրելով անցյալում անհավանական թվացող, բայց այսօր արդեն իրականություն դարձած նախաձեռնություններն ու մտահաղացումները:
|
Յուրաքանչյուր ազգ ունի իր ազգային բնութագիրն ու ինքնատիպությունը: Եվ յուրաքանչյուրը պարտավոր է հարգելու , իհարկե նաև ընդունելու ազգային, քաղաքական, գաղափարական արժեքները, որոնք հանդիսանում են ազգ-օրգանիզմի հենաշարժիչ համակարգը: Ներկա սերունդը պետք է հասկանա, որ նախնիների ստեղծածը մերն է, և իրավունք չունենք անտարբերության մատնել հազարամյակների ժառանգությունը:Պետք է ճանաչենք և անխաթար պահենք մեր ազգային արժեքները, քանի որ դրանք են մեր պատմության վառ վկայությունը: Ազգը, որը չի գնահատում այդ արժեքները, նա չի կարող ապագա կերտել: Ազգային ավանդույթների պահպանման և փոխանցման հարցում ծնողների և դասղեկների ինքնատիպ նախաձեռնությամբ հանդես եկան Մասիսի հ.5 ավագ դպրոցի սաները` կազմակերպելով «Հայկական ազգային արժեքներ» խորագրով ցուցահանդես: Ներկայացված էին ձեռքի աշխատանքներ` կավից, փայտից, ապակուց, պլաստիկայից, բնական քարերից, թղթից, կաշվից և այլ յուրահատուկ նյութերից: Ցուցահանդեսի ժամանակ դասարանները իրենց սեղանների խորհուրդը ներկայացնելուց հետո հանդես եկան ազգային երգ ու պարով: Ներկաները հիացած էին աշխատանքներով և իրենց գովասանքն արտահայտեցին ներկայացված աշխատանքի համար: |
Մասիսի զարգացման հիմնադրամի աջակցությամբ Մասիսի N5 ավագ դպրոցի սովորողները, ովքեր հետաքրքրված են սպորտով և ֆիզիկական կուլտուրայով, ֆիզկուլտուրայի ուսուցչի նախաձեռնությամբ այցելեցին ՖԿՍՊԻ: Այցի նպատակն էր` ոչ միայն ծանոթանալ ինստիտուտի պատմությանը, oլիմպիական ձեռքբերումներին, հայ մարզիկների փառավոր հաղթանակներին, այլ նաև օգնել երիտասարդներին պրոֆեսիոնալ մասնագիտության կողմնորոշման հարցում: Այցը սկսվեց ինստիտուտի բակից, որտեղ ի հիշատակ ուսանող ազատամարտիկների հուշարձանին հարգանքի տուրք մատուցվեց: Այնուհետև այցը շարունակվեց ինստիտուտի ներսում, երիտասարդները այցելեցին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի թանգարան, ինչպես նաև մասնագիտական ամբիոններ: Հանդիպումն ավարտվեց նիստերի դահլիճում, որտեղ ԲՈՒՀ-ի ռեկտոր՝ պարոն Վ.Բ. Առաքելյանը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները ողջունեցին և իրենց ուրախությունը հայտնեցին Մասիսի երիտասարդներին նման հարուստ պատմություն ունեցող ինստիտուտի ներսում տեսնելու կապակցությամբ: |