Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան

Նյութերը ենթաբաժնում: 97
Ցուցադրված նյութերը: 31-40
Էջեր: « 1 2 3 4 5 6 ... 9 10 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների

  

Ուսումնական պրոցեսը ավելի արդյունավետ դարձնելու և սովորողների մոտ առարկայի հանդեպ մեծ հետաքրքրություն առաջացնելու նպատակով յուրաքանչյուր տարի դպրոցում անցկացվում է «ֆուտբոլ» և «վոլեյբոլ» մարզախաղերից` աշնանային առաջնություն:Հոկտեմբերի 26-ին Մասիսի N5 ավագ դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ ֆիզկ. ուսուցչի կողմից կազմակերպված աշնանային ֆուտբոլային առաջնության եզրափակիչ խաղը՝ 10բն և 11հ դասարանների միջև: Դիտարժան հանդիպումն ավարտվեց «11h» դասարանի հաղթանակով՝ 2-10 հաշվով' դառնալով այս առաջնության հաղթող: Շնորհավորում ենք այս թիմին` փայլուն հաղթանակի կապակցությամբ և մաղթում, որ հետագա խաղերի ընթացքում ևս ցուցաբերեն հետաքրքիր թիմային խաղ` գրանցելով էլ ավելի բարձր ցուցանիշներ:

 

Մեր առօրյան | Դիտումներ: 339 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 27.10.2017 | Մեկնաբանություններ (2)

  Սույն թվականի հոկտեմբերի 20-ին «Բաց դռների օր» միջոցառման շրջանակում Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) հյուրընկալեց հայաստանյան դպրոցների ավելի քան 150 աշակերտների, ինչպես նաև ուսուցիչների և ծնողների: 
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՖՀՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը: Պարոն ռեկտորը իր խոսքում անդրադարձավ համալսարանում տիրող կարգապահության և որակի պահանջին: Նա ներկայացրեց նաև նոր՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը, որն իր դռները կբացի ուսանողների առջև 2018թ. սեպտեմբերին:
Այնուհետև համալսարանի ընդունելության ընթացակարգի, նախապատրաստական դասընթացների մասին տեղեկատվությունը ներկայացրեց արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը, իսկ ուսումնական վարձերի, անվճար տեղերի և տրամադրվող սոցիալական օգնության մասին՝ ՀՖՀՀ վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանը:
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո ներկաները հնարավորություն ունեցան շրջելու համալսարանում, հանդիպելու ֆակուլտետների դեկանների, դասախոսների հետ և ստանալու իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Մեր առօրյան | Դիտումներ: 363 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 24.10.2017 | Մեկնաբանություններ (1)

  

 

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Մասիս քաղաքում իրականացվեց հերթական համապետական շաբաթօրյակը, որին ակտիվ մասնակցեց նաև Մասիսի N5 ավագ դպրոցը:   Վաղ առավոտից մեկնարկած շաբաթօրյակին դպրոցի սովորողներն ու , մանկավարժական կոլեկտիվիը մասնակցեցին մեծ ոգևորությամբ՝ գիտակցելով, որ յուրաքանչյուր բնակիչ ինքն է պատասխանատու իր քաղաքի մաքրության համար:

 

Մեր առօրյան | Դիտումներ: 402 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 23.10.2017 | Մեկնաբանություններ (1)

 ՙՙՇախմատային աշուն՚՚ Մասիսում

Մեր առօրյան | Դիտումներ: 400 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 23.10.2017 | Մեկնաբանություններ (1)

 Ֆուտբոլը` որպես սպորտաձև, վաղուց դարձել է Մասիսի N5 ավագ դպրոցի առօրյայի անբաժան մասը: Ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը էլ ավելի մասայականացնելու և տարածելու նպատակով 03.10.2017թ մեկնարկեց ֆուտբոլի աշնանային առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին 6 թիմ` յուրաքանչյուրը` 5 անդամով: Խաղը անցկացվում էր 2 խաղակեսով` 20-20 րոպե տևողությամբ: Մաղթում ենք բոլոր մասնակից թիմերին առողջ մրցակցություն:

Մեր առօրյան | Դիտումներ: 403 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 19.10.2017 | Մեկնաբանություններ (1)

Սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան, Մասիս քաղաքում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 26-ամյակին, որին ակտիվ մասնացեց նաև Մասիսի N5 ավագ դպրոցը:Հազարամյակների բովով անցած հայությունը կարողացավ արժանապատվորեն շարունակել Հայկյան աղեղի ահեղ շառաչով սկսված ազատատենչ ուղին, կամքի գերագույն լարումով դիմագրավեց անցնող դարի նետած մարտահրավերները և 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակեց հայաստանի Հանրապետության անկախությունը:Այսօր առավել քան խորհրդանշական է , որ Հայաստանի սահմանների անառիկությունն ու անձեռնմխելիությունը պաշտպանում են հենց անկախության ընդունման պատմական տարիների ծնունդ հայ պատանիները, զավակները նրանց` ովքեր կերտեցին ու արյան գնով պահեցին հաղթանակը:

Մեր առօրյան | Դիտումներ: 317 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 22.09.2017 | Մեկնաբանություններ (0)

  

2017թ  սեպտեմբերի 7-ին` ժամը 1500-ին,   Մասիսի N5  ավագ դպրոցում  տեղի ունեցավ  դասղեկների  խորհրդակցություն: Խորհրդակցությունն անցկացվեց դպրոցի ՄԿԱ գծով տնօրենի տեղակալի կողմից:Նա ներկայացրեց, որ  դասղեկի գործունեության հիմնական նպատակը սովորողների համար այնպիսի միջավայրի ապահովումն է, որտեղ նրանք հնարավորություն կունենան ինքնաբացահայտվելու, զարգացնելու սեփական  կարողություններն  ու հմտությունները, ինչը կնպաստի նրանց`  որպես  անհատի կայացմանը  և հետագայում  հասարակության մեջ արդյունավետ ինտեգրմանը: Խոսվեց նաև դասղեկի  ընթացիկ  աշխատանքների  և  փաստաթղթերի մասին:Նշվեց ամենօրյա, ամենշաբաթյա, ամեամսյա աշխատանքների, դասղեկների բաց ժամերի, էքսկուրսիաների  և միջոցառումների մասին: Տրվեցին խորհուրդներ դասղեկներին: Բազմաթիվ  քննարկումներից և պարզաբանումներից հետո փոխտնօրենը  խորհրդակցությունը ավարտեց հետևյալ խոսքերով.

-Հիշե՛ք, որ յուրաքանչյուր երեխա իր ներաշխարհն ունի, իր հետաքրքրությունները, ուրախություններն ու տխրությունները, կպչուն մի՛ եղեք:

Մեր առօրյան | Դիտումներ: 383 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 11.09.2017 | Մեկնաբանություններ (0)

 8.02.2017թ.
Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 10-րդ մրցույթ-փառատոնն այս տարի նվիրված էր Մարո Մարգարյանի 100 և Սիլվա Կապուտիկյանի 98-ամյակներին:
Մրցույթ-փառատոնի ներդպրոցական և տարածաշրջանային փուլերը հաղթահարած Լիանա Գրիգորյանը փայլուն ելույթ ունեցավ նաև մարզային փուլի ժամանակ: Ըստ կանոնակարգի 36 մասնակիցներից 6 լավագույնները անցան հանրապետական փուլ:Այդ լավագույնների շարքում էր նաև Մասիսի N5 ավագ դպրոցի սովորող Լիանա Գրիգորյանը:

Մեր առօրյան | Դիտումներ: 412 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 10.02.2017 | Մեկնաբանություններ (0)

 Հունիսի 27-ին Մասիսի №5 ավագ դպրոցի XII բնագիտական դասարանում տոնական տրամադրություն էր:Դասարանը պատրաստվում է դաս-միջոցառման` նվիրված բանակի 25-ամյակին: Դաս-միջոցառումը կազմակերպել էին հայ գրականության ուսուցչուհի Դ.Առաքելյանը և ռազմագիտության ուսուցիչ Ց.Հովհաննիսյանը: Հայ գրականության դասի թեման «Սասունցի  Դավիթ» էպոսի ամփոփումն էր:  Ուսուցչուհին իր ելույթում նշեց,որ այսօրվա երիտասարդությունը Սասնա դյուցազունների գործի շարունակողներն են,նրանք այն մարտիկներն են,որ չեն հանդուրժում ոչ մի բռնություն: Ռազմագիտության ուսուցիչը և  սովորող Վարդուհի Գալուստյանը  պատմեցին բանակի փառավոր  անցյալի  և ներկայի  մասին:Դասը ուսանելի  էր` հայեցի դաստիարակության փայլուն  օրինակ: Այն սովորողներին փոխանցեց  հայ զինվորին բնորոշ  մարտական  և բարձր  կամային հատկանիշներ:

Մեր առօրյան | Դիտումներ: 283 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 01.02.2017 | Մեկնաբանություններ (0)

 

Սիրո, հաջողության ու երջանկության վարակ թող տարածվի 2017թ-ին: 2017թ-ի  խաղաղությունը թող չշրջանցի աշխարհի և ոչ մի անկյուն`  փոխադարձ վստահությամբ, սիրով և ջերմությամբ լցնելով մեր սրտերը` ապահով օրրան դարձնելով մեր մոլորակը:

Թո՛ղ գալիք տարին անսպառ  ջերմություն , խինդ ու բերկրանք բերի բոլորին, թո՛ղ նոր տարվա տոնածառի տակ յուրաքանչյուր ոք գտնի իր բաղձալի նվերը:

Դեկտեմբերի 23-ին Մասիսի  N5 ավագ դպրոցի սովորողները  ներկայացրին, թե ինչպես են նրանք   մեկ ընտանիքի պես դիմավորում Ամանորը : Միջոցառման ընթացքում սովորողները բարձր տրամադրությամբ ներկայացան տարբեր երաժշտական համարներով և ցուցադրական համարներով և այլն: Միջոցառումն ավելի հետքարքիր դարձավ , երբ այդ  ամենին լրացրեց հետաքրքիր կազմակերպված խաղերը, որոնց հաղթողներն արժանացան մրցանակների:

Մեր առօրյան | Դիտումներ: 329 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 27.01.2017 | Մեկնաբանություններ (0)

1-10 11-20 21-30 31-40 41-50 51-60 ... 81-90 91-97