Գլխավոր էջ » Հոդվածներ

Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 227
Ցուցադրված նյութերը: 46-60
Էջեր: « 1 2 3 4 5 6 ... 15 16 »

 

1988թիվ՝ դեկտեմբերի յոթ,
հայոց մի նոր վիշտ,
մահվան մի նոր բոթ:
Քառասուն վայրկյան, ի~նչ քիչ ժամանակ,
ու ազգս նորից եղավ նահատակ...

Մեր առօրյան | Դիտումներ: 336 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 08.01.2018 | Մեկնաբանություններ (2)

ՀՀ պաշտպանության նախարարի թույլտվությամբ Մասիսի հ.5 ավագ դպրոցում  տեղադրվեց «Մենամարտ» վարժասարք: Տեղադրմանը և այդ սենյակի բացման պատիվը տրված էր Մասիսի քաղաքապետ Դ.Համբարձոււմյանին և դպրոցի տնօրեն Ա.Ազնավուրյանին:Արարողությանը ելույթվ հանդես եկավ  գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը:Մասնակցում էին նաև պահեստի գնդապետ Գնել Մանուկյանը, զինկոմի ժ/պ Սարգիս Բալայանը, տարածաշրջանի զինղեկները , ավագ դպրոցի սովորողները:

Մեր առօրյան | Դիտումներ: 464 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 13.12.2017 | Մեկնաբանություններ (1)

 

 

XII ը դասարանում տեղի ունեցավ  բաց դաս`  «Մակաբուծություն: Գիշատչություն» թեմայով: Դասի նպատակն էր ՏՀՏ-ի կիրառման միջոցով  խմբային հետազոտական  աշխատանքի  կարողությունների  մշակումը: Դասարանը նախապես բաժանվել էր 4 խմբի: Տեսասահիկների և ՏՀՏ-ի  կիրառման միջոցով  լուսաբանվեց թեման, իսկ խմբերից մեկը կազմել էր  առանձին  kohoot  ծրագիրը`  համակարգչով  «Կենսաբանություն» առարկայի` թեստային աշխատանքի  կատարման համար:

 

 

Կենսաբանություն | Դիտումներ: 547 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 13.12.2017 | Մեկնաբանություններ (1)

 

Կենսաբանության ուսուցչուհի Զ.Գրիգորյանը  և ԱԳԲ ավագ տեսուչ մայոր Վ.Սիմոնյանը անցկացրին ինտեգրված դաս` «Oրգանիզմի վրա  վնասակար  սովորությունների  ազդեցությունը» թեմայով: Կենսաբանության ուսուցչոււհին բացատրեց  օրգանիզմի ժառանգականության  վրա վնասակար սովորույթների` թմրամոլության, ալկոհոլիզմի,  ծխախոտի  օգտագործման ազդեցությունը, իսկ Վ.Սիմոնյանը  ավելացրեց  նաև  վնասակար սովորույթների  այն դեպքերը, որոնք քրեորեն պատժելի են:

 

 

 

 

 

 

Կենսաբանություն | Դիտումներ: 501 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 13.12.2017 | Մեկնաբանություններ (1)

  

 

 

Բնագիտական տասնօրյակի շրջանակում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան:

Սովորողներին նախապես  բաժանվել էին  ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի մասին  տեղեկացվածությանը վերաբերող սոցհարցման հարցաթերթիկներ, որոնք կազմել էր ֆիզկուլտուրայի  ուսուցչուհի Լ.Սողոմոնյանը: Միջոցառման ընթացքում կենսաբանության ուսուցչուհի  Զ.Գրիգորյանը և դպրոցի ԱԳԲ ավագ տեսուչ  Վ.Սիմոնյանը  ներկայացրին  համառոտ տեղեկություններ    ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի վերաբերյալ :

Սովորողները  ցուցադրեցին փոքրիկ  ներկայացում` վարակի անիրազեկության հետևանքների  մասին, իսկ վերջում ցուցադրվեց տեսանյութ` վարակի աղբյուրների  և դրանից պաշտպանվելու  միջոցների մասին:

 

Կենսաբանություն | Դիտումներ: 434 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 13.12.2017 | Մեկնաբանություններ (1)

 

10-րդ  դասարանի ֆիզմաթ հոսքում  ամփոփման դաս էր` «Կորագիծ շարժում» թեմայով: Դասը բաղկացած էր 3 մասից.

1-ին մասում մտագրոհի միջոցով  կրկնեցին սահմանումները և կանոնները:

2-րդ մասում լամինացված  A4 թղթե  գրատախտակների  միջոցով ուսուցչուհին  ստուգեց միաժամանակ սովորողների բանաձևերի  իմացությունը:

3-րդ մասում kahoot ծրագրի օգնությամբ աշակերտները  պատասխանեցին 10 թեստային հարցերին:

Դասի վերջում սովորողները լրացրեցին ելքի տոմսեր ` պատասխանելով  «Ի՞նչ  չհասկացա» հարցերին:

 

Հետաքրքրաշարժ ֆիզիկա | Դիտումներ: 589 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 13.12.2017 | Մեկնաբանություններ (2)

  «Հետապնդում եմ ու չեմ հասնում »-, այսպես է արտահայտել իր զգացմունքն առ Աստված Մեծ աղոթասացը: Xհ2 դասարանն էլ մի քանի դասաժամ «հետապնդում էր» Նարեկացուն...
Ճիշտ է, չհասավ, ինչպես նշեց ուսուցչուհի Ա.Ջանինյանը, բայց մի քիչ մոտեցավ, մի քիչ հասկացավ, մի քիչ մաքրվեց...
Տպավորիչ էր դասի մուտքը, վերնագրին համահունչ:Ալիսա Գալստյանի և Հասմիկ Քելեշյանի Տերունական երգ-աղոթքի ելևէջների ներքո կատարվեց մոմավառություն, ապա ամբողջ դասարանով հնչեցրին Նարեկյան աղոթք:
Սովորողները փոքր մանրապատումով, տեսասահիկներով, պաստառներով, թեմատիկ նկարներով և կիրթ ու հասուն խոսքով ներկայացրին Տիեզերական վարդապետի կյանքի հիմնական փաստերը, ապրած ժամանակաշրջանի պատմական բնութագիրը, ավանդազրույցները, տաղերի բովանդակությունը և «Մատյան ողբերգության » պոեմը:
Յուրաքանչյուր խումբ ուներ իր թեմատիկ բնաբանը, պլանը: Ըստ պլանի կետերի` ելույթ ունեցան խմբերի լեզվաբանները, պատմաբանները, նկարիչները, ասմունքողները և գրականագետները:
Հատկապես տպավորչ էին Շուշանիկ Գևորգյանի վրձնած «Տաղ Վառդավառին » և իր իսկ մեկնությունը, Նարեկացու երգած Աստվածամոր և Ռաֆայելի վրձնած Տիրամոր կերպարների նմանության բացահայտումը` ըստ Անի Աբաղյանի, Նելլի Եփրեմյանի և Ժանետա Առաքելյանի պատրաստած «Նարեկ » եկեղեցին` իր խորհրդանշական հիմքով և գմբեթով, Ոսկեհատ Հայրապետյանի` Տիրամոր գեղանի պարը:Ունկնդիրների հիացմունքին արժանացավ Սյուզաննա Վարդանյանը` իր գրաբարյան անթերի ասմունքով...
Դասն ավարտվեց Նատալի խաչատրյանի կողմից երկնած նորօրյա աղոթքով` սեր, ուժ, խաղաղություն խնդրելով Աստծուց...

Հայոց լեզու | Դիտումներ: 523 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 13.12.2017 | Մեկնաբանություններ (2)

  Մասիսի հ.5 ավագ դպրոցի սովորողները պարբերաբար մասնակցում են Երևանի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնում անցկացվող շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված հարցերի քննարկմանը: Նոյեմբերի 16-ին  դպրոցի սովորողները մասնակցեցին հերթական զրույց-դասախոսությանը, որը նվիրված էր սնդիկի բնական շրջապտույտին, մարդու առողջության վրա դրա  ազդեցությանը և բնական աղետներին, դրանց առաջացման պատճառներին:

Կենսաբանություն | Դիտումներ: 410 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 21.11.2017 | Մեկնաբանություններ (1)

 

Նոյեմբերի 10-ին  տոնական տրամադրությամբ  և մեծ ոգևորությամբ Մասիսի N5 ավագ դպրոցը մասնակցեց հարազատ քաղաքի տոնին: Քաղաքի հրապարակում տեղակայված տաղավարներից մեկն էլ  իր հայկական ավանդական կերակուրներով  ու քաղցրավենիքներով զարդարել էր  ավագ դպրոցի հյուրասեր աշխատակազմն ու սովորողները, ովքեր գեղեցիկ բարեմաղթանքներով և  հյուրասիրությամբ շնորհավորեցին քաղաքապետ` Դ.Համբարձումյանին` նշելով, որ  նրա շնորհիվ ավելի գունառատ ու հագեցած է դառնում  քաղաքի առօրյան՝ համալրելով անցյալում անհավանական թվացող, բայց այսօր արդեն իրականություն դարձած նախաձեռնություններն ու մտահաղացումները:

 

 

 

Մեր առօրյան | Դիտումներ: 379 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 13.11.2017 | Մեկնաբանություններ (1)

 

Կենսաքիմիայի խորացված հոսքի 11-րդ դասարանում  անցկացվեց ինտեգրված դաս. «ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ը և դրա հետ կապված  իրավական պատասխանատվությունը»: Դասն անցկացրին ԱԳԲ ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Վ.Սիմոնյանը և կենսաբանության ուսուցչուհի Զ.Գրիգորյանը:

Սովորողները լրացրին  ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ին վերաբերող` Վ.Սիմոնյանի կողմից նախապես կազմված հարցաթերթիկներ, որը հնարավորություն տվեց  պարզելու նրանց գիտելիքները առաջադրված  հարցերի վերաբերյալ: Զրույց-դասախոսության ընթացքում կենսաբանության ուսուցչուհին բացատրեց  և պատասխանեց սովորողների հարցերին, որոնք կապված էին      հիվանդության հետ, իսկ  հիվանդության հետ կապված իրավական կողմը  բացատրեց Վ.Սիմոնյանը: Նա բացատրեվ նաև ՄԻԱՎ վարակակիրների և ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման հետ կապված իրավունքները և հիվանդության  գիտակցված տարածման համար ՀՀ քրեական օրենսգրքով  նախատեսված պատժամիջոցներ: Դասն անցավ անկաշկանդ և վստահության մթնոլորտում:

Կենսաբանություն | Դիտումներ: 346 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 13.11.2017 | Մեկնաբանություններ (1)

   

Յուրաքանչյուր ազգ ունի իր ազգային բնութագիրն ու ինքնատիպությունը: Եվ յուրաքանչյուրը պարտավոր է հարգելու , իհարկե նաև ընդունելու ազգային, քաղաքական, գաղափարական արժեքները, որոնք հանդիսանում են ազգ-օրգանիզմի հենաշարժիչ համակարգը: Ներկա սերունդը պետք է հասկանա, որ նախնիների ստեղծածը  մերն է, և իրավունք չունենք անտարբերության մատնել հազարամյակների  ժառանգությունը:Պետք է ճանաչենք և  անխաթար պահենք մեր  ազգային արժեքները, քանի որ դրանք են  մեր պատմության  վառ վկայությունը: Ազգը, որը չի գնահատում այդ արժեքները, նա չի կարող ապագա կերտել:

Ազգային ավանդույթների պահպանման և փոխանցման հարցում ծնողների և դասղեկների  ինքնատիպ նախաձեռնությամբ հանդես եկան Մասիսի հ.5 ավագ դպրոցի սաները` կազմակերպելով  «Հայկական ազգային արժեքներ»  խորագրով ցուցահանդես: Ներկայացված էին ձեռքի աշխատանքներ` կավից, փայտից, ապակուց, պլաստիկայից, բնական քարերից, թղթից, կաշվից և այլ յուրահատուկ նյութերից: Ցուցահանդեսի ժամանակ դասարանները իրենց սեղանների խորհուրդը ներկայացնելուց հետո հանդես եկան ազգային երգ ու պարով:

Ներկաները հիացած էին աշխատանքներով և  իրենց գովասանքն  արտահայտեցին ներկայացված  աշխատանքի համար:

Մեր առօրյան | Դիտումներ: 495 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 10.11.2017 | Մեկնաբանություններ (1)

 Մասիսի զարգացման հիմնադրամի աջակցությամբ Մասիսի N5  ավագ դպրոցի  սովորողները, ովքեր հետաքրքրված են սպորտով և ֆիզիկական կուլտուրայով, ֆիզկուլտուրայի ուսուցչի  նախաձեռնությամբ  այցելեցին  ՖԿՍՊԻ: Այցի  նպատակն էր` ոչ միայն ծանոթանալ ինստիտուտի  պատմությանը, oլիմպիական ձեռքբերումներին, հայ մարզիկների  փառավոր հաղթանակներին, այլ  նաև օգնել  երիտասարդներին  պրոֆեսիոնալ մասնագիտության  կողմնորոշման  հարցում: Այցը սկսվեց ինստիտուտի  բակից, որտեղ ի հիշատակ ուսանող ազատամարտիկների հուշարձանին հարգանքի  տուրք մատուցվեց: Այնուհետև այցը շարունակվեց ինստիտուտի ներսում, երիտասարդները այցելեցին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի թանգարան, ինչպես նաև մասնագիտական ամբիոններ: Հանդիպումն ավարտվեց նիստերի դահլիճում, որտեղ ԲՈՒՀ-ի ռեկտոր՝ պարոն Վ.Բ. Առաքելյանը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները ողջունեցին և իրենց ուրախությունը հայտնեցին Մասիսի երիտասարդներին նման հարուստ պատմություն ունեցող ինստիտուտի ներսում տեսնելու կապակցությամբ: 

Մեր առօրյան | Դիտումներ: 343 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 31.10.2017 | Մեկնաբանություններ (1)

  

Ոստիկանություն-հասարակություն կապի և ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման հանգուցային ուղղություններից մեկն էլ անչափահասների հետ տարվող աշխատանքն է: Խոսքը պարզապես անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման, դժվար դաստիարակվող դեռահասների հետ աշխատելու մասին չէ: Խնդիրն ավելի խոր ու ընդգրկուն է: Այսօրվա դեռահասը վաղվա քաղաքացին է և որպեսզի գալիք ոստիկանության ու քաղաքացու հանդիպումը առանց նստվածքների ու կարծրատիպերի կայանա, աշխատանքն այսօ՛ր պիտի արվի և արվում է: Եվ դրա օրինակն է հոկտեմբերի 16-ին Մասիսի N5 ավագ դպրոցում  անցկացված հանդիպումը`  «Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ» խորագրով, որն ուղղված էր ոստիկան-բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը:

 

Ն.Զ.Պ | Դիտումներ: 767 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 27.10.2017 | Մեկնաբանություններ (2)

  

«Ազգային մնայուն բոլոր արժեքների կենտրոնում եղել  և մնում են Մայր աթոռը և նրա սիրտը` Գևորգյան  հոգևոր ճեմարանը»,- այս խորագիրն էր կրում Մասիսի N5 ավագ դպրոցի Xհ2 դասարանի  հայոց լեզվի դասը: Սովորողներն այդ օրը առավել հագեցած նյութեր  էին պատրաստել, լրացուցիչ տեղեկություններ էին հավաքել, քանի որ բաց դասին  համալրված էր նաև Գևորգյան ճեմարանի  սան, դպրոցի շրջանավարտ  Գևորգ Կարապետյանը: Նա լսեց սովորողներին, սիրով պատասխանեց նրանց հարցերին,  ներկայացրեց ճեմարանի մասին պատմող տեսանյութ:

Դասն էլ ավելի հետաքրքիր և յուրահատուկ  դարձավ  խելացի և բանիմաց  հոգևորականի  մատուցմամբ:

Սովորողները շատ տպավորված էին:

Նման դասեը կլինեն շարունակական:

Հայոց լեզու | Դիտումներ: 499 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 27.10.2017 | Մեկնաբանություններ (1)

  

Ուսումնական պրոցեսը ավելի արդյունավետ դարձնելու և սովորողների մոտ առարկայի հանդեպ մեծ հետաքրքրություն առաջացնելու նպատակով յուրաքանչյուր տարի դպրոցում անցկացվում է «ֆուտբոլ» և «վոլեյբոլ» մարզախաղերից` աշնանային առաջնություն:Հոկտեմբերի 26-ին Մասիսի N5 ավագ դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ ֆիզկ. ուսուցչի կողմից կազմակերպված աշնանային ֆուտբոլային առաջնության եզրափակիչ խաղը՝ 10բն և 11հ դասարանների միջև: Դիտարժան հանդիպումն ավարտվեց «11h» դասարանի հաղթանակով՝ 2-10 հաշվով' դառնալով այս առաջնության հաղթող: Շնորհավորում ենք այս թիմին` փայլուն հաղթանակի կապակցությամբ և մաղթում, որ հետագա խաղերի ընթացքում ևս ցուցաբերեն հետաքրքիր թիմային խաղ` գրանցելով էլ ավելի բարձր ցուցանիշներ:

 

Մեր առօրյան | Դիտումներ: 317 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 27.10.2017 | Մեկնաբանություններ (2)

1-15 16-30 31-45 46-60 61-75 76-90 ... 211-225 226-227