Գլխավոր էջ » Հոդվածներ

Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 227
Ցուցադրված նյութերը: 61-75
Էջեր: « 1 2 3 4 5 6 7 ... 15 16 »

 Հոկտեմբերի 11-ին Մասիսի N5 ավագ դպրոցում տեղի ունեցավ համագործակցային դաս` Մասիսի հիվանդանոցի բժիշկ-գինեկոլոգ Մ.Ենգիբարյանի հետ: Դասի թեման էր` «Վերարտադրողական առողջություն և սեռավարակներ»: Դասի ընթացքում զրույց-դասախոսության միջոցով  ներկայացվեց արական և իգական սեռական համակարգերի կառուցվածքագործառական առանձնահատկությունները, սաղմնային զարգացման  տարբեր շրջանների առանձնահատկությունները, պտղի զարգացման վրա արտաքին միջավայրի` տարբեր գործոնների ազդեցությունը: Բժիշկը սիրով պատասխանեց  վերարտադրողական առողջության, սաղմնային զարգացման և սեռավարակների հետ կապված սովորողների առաջադրած հարցերին:

Կենսաբանություն | Դիտումներ: 427 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 27.10.2017 | Մեկնաբանություններ (2)

  Սույն թվականի հոկտեմբերի 20-ին «Բաց դռների օր» միջոցառման շրջանակում Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) հյուրընկալեց հայաստանյան դպրոցների ավելի քան 150 աշակերտների, ինչպես նաև ուսուցիչների և ծնողների: 
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՖՀՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը: Պարոն ռեկտորը իր խոսքում անդրադարձավ համալսարանում տիրող կարգապահության և որակի պահանջին: Նա ներկայացրեց նաև նոր՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը, որն իր դռները կբացի ուսանողների առջև 2018թ. սեպտեմբերին:
Այնուհետև համալսարանի ընդունելության ընթացակարգի, նախապատրաստական դասընթացների մասին տեղեկատվությունը ներկայացրեց արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը, իսկ ուսումնական վարձերի, անվճար տեղերի և տրամադրվող սոցիալական օգնության մասին՝ ՀՖՀՀ վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանը:
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո ներկաները հնարավորություն ունեցան շրջելու համալսարանում, հանդիպելու ֆակուլտետների դեկանների, դասախոսների հետ և ստանալու իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Մեր առօրյան | Դիտումներ: 334 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 24.10.2017 | Մեկնաբանություններ (1)

  

Հոկտեմբերի 18-ին Մասիսի N5 ավագ դպրոցում կայացավ հանդիպում ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների և Մասիսի տարածքային նախազորակոչային և զորակոչային տարիքի  երիտասարդների հետ: Հանդիպման նպատակն էր` ներկաներին ծանոթացնել  ռազմական ԲՈՒՀ-ի  ընդունելության կարգին:

Պատասխանելով սովորողների հարցերին` Վ.Սարգսյանի և Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ուսումնական հաստատության սպաները ներկայացրին այն բոլոր արտոնություններն ու իրավունքները, որոնք նախատեսված են ՀՀ օրենքներով` զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար:

 

Ն.Զ.Պ | Դիտումներ: 408 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 23.10.2017 | Մեկնաբանություններ (1)

  

 

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Մասիս քաղաքում իրականացվեց հերթական համապետական շաբաթօրյակը, որին ակտիվ մասնակցեց նաև Մասիսի N5 ավագ դպրոցը:   Վաղ առավոտից մեկնարկած շաբաթօրյակին դպրոցի սովորողներն ու , մանկավարժական կոլեկտիվիը մասնակցեցին մեծ ոգևորությամբ՝ գիտակցելով, որ յուրաքանչյուր բնակիչ ինքն է պատասխանատու իր քաղաքի մաքրության համար:

 

Մեր առօրյան | Դիտումներ: 367 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 23.10.2017 | Մեկնաբանություններ (1)

 ՙՙՇախմատային աշուն՚՚ Մասիսում

Մեր առօրյան | Դիտումներ: 372 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 23.10.2017 | Մեկնաբանություններ (1)

 Ֆուտբոլը` որպես սպորտաձև, վաղուց դարձել է Մասիսի N5 ավագ դպրոցի առօրյայի անբաժան մասը: Ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը էլ ավելի մասայականացնելու և տարածելու նպատակով 03.10.2017թ մեկնարկեց ֆուտբոլի աշնանային առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին 6 թիմ` յուրաքանչյուրը` 5 անդամով: Խաղը անցկացվում էր 2 խաղակեսով` 20-20 րոպե տևողությամբ: Մաղթում ենք բոլոր մասնակից թիմերին առողջ մրցակցություն:

Մեր առօրյան | Դիտումներ: 370 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 19.10.2017 | Մեկնաբանություններ (1)

 2.10.2017թ Մասիսի N5 ավագ դպրոցի հավաքական թիմը մասնակցեց նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների ռազմամարզական հանրապետական խաղերի տարածքային փուլին` զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Նշենք, որ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների ռազմամարզական խաղերն անցկացվում են 2004 թվականից: Միջոցառման նպատակն է` նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորումը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և Հայաստանի Հանրապետութան ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակումը, ինչպես նաև ավագ տարիքի դպրոցականների ֆիզիկական պատրաստականության մոնիտորինգի անցկացումը:

Ն.Զ.Պ | Դիտումներ: 391 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 19.10.2017 | Մեկնաբանություններ (1)

  Հերթական դասն էր ՆԶՊ առարկայից ` «Հայ ժողովուրդը արցախյան ազատամարտի ժամանակ» թեմայով: Դասին հրավիրված էր ազատամարտի մասնակից, պահեստի գնդապետ` Արամ Մարտիրոսյանը: Նա ներկայացրեց արցախյան ազատամարտի ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող Լաչինի միջանցքի ազատագրման դրվագներից: Պատասխանեց սովորողներին հետաքրքրող հարցերին:Դասի նպատակն էր` սովորողների մեջ էլ ավելի բարձրացնել ռամզահայրենասիրական ոգին:Դասին ներկա էր նաև դպրոցի ԱԳԲ տեսուչ` Վ.Սիմոնյանը:

Ն.Զ.Պ | Դիտումներ: 511 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 19.10.2017 | Մեկնաբանություններ (1)

  Հոկտեմբերի 9-ին արտասովոր եռուզեռ էր Մասիսի N5 ավագ դպրոցում: Սովորողները պետք է ընտրեին դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ: Ընթանում էր համառ պայքար 4 թեկնածուների միջև: Թեկնածուներից յուրաքանչյուրը, նախապես անցկացնելով քարոզարշավ, ներկայացրել էր բազմաբովանդակ ծրագիր՝ դպրոցի առօրյան էլ ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով: Ընտրատեղամասը բացվեց հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11-ին: Որպես դիտորդներ հրավիրված էին Մասիսի քաղաքապետ Դ.Համբարձումյանը և քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև Մասիսի N1, 2, 4. 6 հիմնական դպրոցների ԱԽ-ի նախագահները: Ընտրություններն անցան ազատ և անկաշկանդ մթնոլորտում, առանց լուրջ խախտումների:Ձայների մեծամասնությամբ աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Մարիա Միրզոյանը:
Դե ինչ․․․ Հետևում մնացին Մասիսի N5 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը, ԱԽ-ի նախագահի թեկնածուների առաջադրումը, քարոզարշավն ու հնադիպումները և խորհրդի նախագահի ընտրությունները։ Մնում է կյանքի կոչել ԱԽ-ի և նախագահի ծրագրերն ու գաղափարները՝ մաղթելով նրանց ստեղծագործական ուժ ու եռանդ։

Աշակերտական խորհուրդ | Դիտումներ: 517 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 19.10.2017 | Մեկնաբանություններ (1)

 Հակահրդեհային կանոնների ուսուցումն իրականացվում է ընդհանուր ուսումնադաստիարակչական գործընթացի հետ մեկտեղ ինչպես դասերի, այնպես էլ արտադասարանային և արտադպրոցական միջոցառումների ժամանակ:Նմանատիպ միջոցառումներից մեկն էլ իրականցվեց Մասիսի N5 ավագ դպրոցում` զինղեկ Ց.Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

Ն.Զ.Պ | Դիտումներ: 451 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 19.10.2017 | Մեկնաբանություններ (1)

 Սեպտեմբերի 23-ին X-1 հումանիտար հոսքում Ա.Ջանինյանի հերթական դասն էր հայոց լեզվից` «Մխիթարյան միաբանություն» թեմայով: Հետազոտական աշխատանքի միջոցով սովորողները ներկայացրին կրթօջախի դերն ու նշանակությունը հայոց ինքնությունը պահպանելու և այն սերնդեսերունդ փոխանցելու գործում: Խմբերը պատրաստել էին խոսուն տեսասահիկներ, որտեղ ներկայացված էին համաշխարհային այն գործիչները, որոնք միաբանությունում զբաղվել են գիտամանկավարժական գործունեությամբ: Դասի ընթացքում միջառարկայական կապ ստեղծվեց «Հայոց պատմություն», «Հայ գրականություն», «Աշխարհագրություն», «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների հետ: Կիրառվեցին ժամանակակից ուսուցման տարբեր մեթոդներ` մտագրոհ, հետազոտական աշխատանք, բանավեճ և այլն: Դասը բոլորի հոգին լցրեց հպարտությամբ` ամրակայելով նրան մեջ աշխատասիրություն, կամքի և տոկունության զգացում.այդպիսին են եղել Մխիթարյան միաբանության երևելիները:

Հայոց լեզու | Դիտումներ: 442 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 19.10.2017 | Մեկնաբանություններ (1)

 Դաս-միջոցառումը նվիրված էր Մխիթարյան միաբանության 300-ամյակին: Սովորողները ակտիվ մասնակցում էին դասին: Նրանք ուսումնասիրել էին  հայագիտության նշանավոր կենտրոնների ու դպրոցների` Մխիթարյան  միաբանության,  Լազարյան ճեմարանի, Ներսիսյան դպրոցի, Գևորգյան ճեմարանի գործունեության, նրանց կարևոր դերի ու նշանակության մասին: Սովորողները շեշտը դրել էին Մխիթարյան միաբանների կատարած հայանվեր աշխատանքի վրա: Ցուցադրվող տեսասահիկները ու  տեսաֆիլմերը պատմեցին Մխիթարյանների հայապահպան աշխատանքի մասին:Դաս-միջոցառումը սովորողներին հայրենասիրական, մշակութային, կրթական մակարդակ ու կենսափորձ ունեցող մարդկանց հետ հաղորդակցվելու հնարավորություն տվեց:

Հայոց լեզու | Դիտումներ: 427 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 18.10.2017 | Մեկնաբանություններ (1)

Գնումներ | Դիտումներ: 366 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 10.10.2017 | Մեկնաբանություններ (1)

Գնումներ | Դիտումներ: 387 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 10.10.2017 | Մեկնաբանություններ (1)

1-15 16-30 31-45 46-60 61-75 76-90 91-105 ... 211-225 226-227